Ռումինիայի նախկին վարչապետ Ադրիան Նաստասեն երեկ ուշ երեկոյան փորձել է ինքնասպան լինել։ Այդ միջադեպից մի քանի ժամ առաջ երկրի գերագույն խորհուրդն ուժի մեջ է թողել նախորդ ատյանների կողմից ընդունված որոշումը, համաձայն որի` Նաստասեն մեղադրվել է կոռուպցիայի մեջ։ Գերագույն դատարանը երեկ նաև որոշում էր կայացրել Նաստասեի կալանավորման մասին։ Հայտնի է, որ Նաստասեին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Ավելի ուշ Ռումինիայի գործող վարչապետն ասել է, որ «իրավիճակը վերահսկվում է»։ Հայտնի է, որ Նաստասեն կրակել է իր կոկորդի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Նաստասեն երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2000-2004թթ.-ին։ Քննությունը պարզել էր, որ 2004թ.-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նաստասեն մոտ 2 միլիոն դոլար պետական գումարներ է ծախսել։ Նաստասեն այդպես էլ չի ընդունել իր մեղքը։