«ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, որ ԲՀԿ համամասնական ցուցակի 43- րղ համարն էր և ներկայումս գործող պատգամավոր է, պաշտոն կստանա»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Գրիգորյանին բաժին է հասնելու Աժ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը: Երեկ մեր թղթակցին հայտնի է դարձել, որ այդ հանձնաժողովի նախկին տեղակալ, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը չի ցանկանում ազատել աշխատասենյակը և կրկին հավակնում է այդ պաշտոնին, սակայն, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ ըստ Դոնթի բանաձևի՝ առաջադրման իրավունքը իրենցն է, և իրենք այդ պաշտոնում առաջադրելու են Գ. Գրիգորյանին: Վերջինս, հիշեցնենք, Մարտի 1-ի հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ խոստովանել էր, որ Մարտի 1-ին ներքին զորքերի ստորաբաժանումների գործողություններն ինքն է ղեկավարել»:










































