Պաղեստինյան «Համաս» շարժումը հայտարարել է Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի հետ հաշտություն կնքել: Մասնավորապես, «Համաս»-ը պատրաստակամություն է հայտնել հրաժարվել Իսրայելի տարածքի ռմբակոծումներից:
NEWSru Israel-ի փոխանցմամբ, hրադադարը կապահովվի պայմանով, որ ՑԱԽԱԼ-ը դադարեցնի Գազայի հատվածի ռմբակոծությունները: Այսպես, «Համասը», ինչպես նաև Գազայի հատվածում գործող խմբավորումներն ընդունել են ռազմական գործողությունների ներկա փուլը ավարտելու Եգիպտոսի նախաձեռնությունը:









































