ԱՄՆ-ից երեք զինվորականներ են այսօր զոհվել աֆղանական Հոստ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Այս մասին հայտնել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը:
Վիրավոր է Աֆղանստանի անվտանգության աջակցության միջազգային ուժերի ևս մի քանի զինվոր:
Ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս զոհվել է Աֆղանստանի անվտանգության աջակցության միջազգային ուժերի 3 հազար զինվորական, ներկա դրությամբ նրանց թիվը երկրում կազմում է 130 հազար: Կոալիցիայի զորքերի հիմնական մասը նախատեսվում է դուրս հանել երկրից 2014 թ. վերջին:









































