Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը չորեքշաբթի օրն անհանգստություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել նախագահի ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում:
«Նա, սակայն մտահոգված է քվեարկությանն ուղեկցող իրադարձություններով, հատկապես խորհրդարանի արձակումով և սահամանադրական հռչակագրով, որը լուրջ սահմանափակում է նախագահի լիազորությունները և անորոշություն է ստեղծում նոր սահմանադրության ստեղծման հարցում»,- հայտնել է Էշթոնի մամլո ծառայությունը։
Էշթոնը կարևորում է իշխանության արագ փոխանցումը քաղաքացիական կառավարությանը և կրկին հաստատում է ժողովրդավարական ընտրություններում ընտրված իշխանությունների հետ համագործակցելու պատրաստակամությունը:






































