Հունիսի 20-ին, ժամը 11.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող «Սբ. Երրորդություն» եկեղեցու տանիքից առկա է երեսապատման քարերի թափման վտանգ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղեկացվել են Արարատյան թեմի առաջնորդարանի աշխատակազմի ղեկավար Թադևոսյանը և եկեղեցու ավագ քահանա Տեր Եսային: Պարզվել է, որ քարերի վրա առկա են ճաքեր. թափման սպառնալիք չկա:











































