Wednesday, 10 06 2026
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Ուկրաինան «նայող» 6 օրենքով գողերից մեկը հայ է

Ներկա պահին Ուկրաինայի տարածքում գտնվող 6 անձինք դասվում են «օրենքով գող» կատեգորիայի շարքին: Այդ մասին հայտնում են Ուկրաինայի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից:
Իրավապահների տվյալներով, իրենց հայտնի են բոլոր այդ մարդիկ. նրանց անուններն են՝ «Վասյա Ուշաստնի», «Շարիկ», «Լերա Սումսկի», «Արմեն» և «Ռեզո». նրանք ապրում են Ուկրաինայի տարբեր ռեգիոններում: Եվս երեք «օրենքով գողեր» Ուկրաինայում գտնվում են կալանքի տակ: Եվս մեկը՝ «Արթուրը» դատապարտվել է ցմահ ազատազրկման և կրում է պատիժը: Այդ մասին հայտնում է Дело պարբերականը:

Իրավապահներին նաև հաստատապես հայտնի է, որ Ուկրաինայի քաղաքացի ևս մեկ «օրենքով գող»՝ Խմելոն, պատիժ է կրում Չեխիայում:

Ի դեպ, ազատության մեջ գտնվողների մասին նշենք, որ նրանցից ոմանք մեկ տարի առաջ էին ձեռք բերել «օրենքով գողի» կարգավիճակը. Դեդ Հասան մականունով «օրենքով գող» Ասլան Ուսոյանը 2011-ի մայիսի 12-ին «օրենքով գող» էր ճանաչել տեղի հեղինակություններից 5 անձանց, որոնք չեզոք վերաբերմունք ունեին իր նկատմամբ: Այդ առիթով կազմակերպված «սխոդկային» ներկա էր եղել մոտ 20 գողեր: Արդյունքում նոր քրեական էլիտայի մաս էին կազմել ռուս Օլեգ Ցիրկաչը, բելառուս Սաշա Կուշները, չեչեն Գելանին, դաղստանցի Շամիլը և հայ Արմենը (Արմեն Արմենինը):

Ձևականորեն բոլորի թեկնածություններին նախապես հավանություն էին տվել Դեդ Հասանի կլանի մի շարք օրենքով գողեր, սակայն ամենայն հավանականությամբ վերջնական որոշում կայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված էր եղել նրանց ընդդիմախոսների ներկայացրած վերջնագրով: Հիշեցնենք, որ 2011-ի մայիսի սկզբին Ուսոյանի հակառակորդները, ովքեր խմբվել էին «օրենքով գող» Մերաբ Ջանգվելաձեի շուրջը, սպառնացել էին հաշվեհարդար տեսնել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մասնակից կլինեն Դեդ Հասանի կողմից անցկացվող «թագադրումներին»: Հավանաբար, հանցաշխարհի պատրիարքը առանց հապաղելու ընդունել էր հակառակորդների մարտահրավերը՝ համոզվելու, թե որքանով է նրանց խոսքը գործին համապատասխանում:

Նշենք նաև, որ իրավապահների տեղեկություններով, վերջին երկու տարվա ընթացքում Ուկրաինայից արտաքսվել կամ «էքստրադիցիայի» է ենթարկվել 16 «օրենքով գող»՝ 7 անձ 2010թ-ին, ևս 9-ը՝ 2011-ին: Այս տարվա սկզբին, պաշտոնական տվյալներով, ոստիկանները «դադարեցրել են» մեկ «օրենքով գողի»՝ «Վալտերի» հանցավոր գործունեությունը: ՆԳՆ-ից թերթերից մեկին պարզաբանել են, որ այդ կատեգորիայի երկրից արտաքսված բոլոր անձանց 5 տարով արգելվել է վերադառնալ Ուկրաինա:

Միաժամանակ իրավապահները նշել են, որ պայքարել այդպիսի երևույթի դեմ, ինչպիսին «Օրենքով գող»-ն է, դժվար է: Չէ՞ որ նրանք խոստովանելով իրենց կապերը հանցաշխարհի հետ, իրենք անձամբ չեն կատարում հանցագործություններ: Թեև միլիցիային հայտնի է, որ նրանք ղեկավարում կամ կոորդինացնում են հանցախմբերի գործունեությունը: Հենց իրենց խոստովանությամբ, ոստիկանների՝ «օրենքով գողերի» դեմ պայքարի ամենագործուն մեթոդն առայժմ այն հանցախմբերի դեմ պայքարն է, որոնց հետ նրանք կապված են: Այդպես «օրենքով գողերը» կորցնում են իրենց ազդեցությունը:

Իրավապահները կիրառում են նաև այդ անձանց Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մեթոդը, բայց դժվար է, քանի որ դա կարելի է անել միայն այն դեպքում, եթե քաղաքացիություն է ձեռք բերել անօրինական ճանապարհով:

Հիշեցնենք, որ ընդդիմության պատգամավոր, Ուկրաինայի ՆԳ նախկին ղեկավարի համերկրացի Գենադի Մոսկալը առաջարկել է օրենքով ամրագրել և քրեական պատասխանատվության ենթարկել նրանց՝ հենց «օրենքով գող»-ի ստատուս կրելու համար: Մոսկալն այդպիսի առաջարկ անելով, հաշվի է առել այն, որ հանցաշխարհի կանոններով «օրենքով գողը» պետք է հրապարակավ ընդունի այդ ստատուսը և չպետք է խուսանավի դրանից նույնիսկ միլիցիայի բաժնում հարցաքննվելիս:

Պատգամավորն իր օրինագծով առաջարկել է՝ որդեգրել Վրաստանի փորձը, որտեղ կիրառման մեջ էր դրվել նույնականացման փաստաթուղթը, որով էականորեն հեշտացել է պայքարն այդ կատեգորիայի հանցագործների դեմ: Ավելի վաղ Մոսկալը հայտարարել էր, որ «օրենքով գողերը»՝ խայտառակություն են Ուկրաինայի համար:

Թարգմանությունը՝ Է. Մարտիրոսյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում