Sunday, 14 06 2026
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար

Արամեն, Լիլուն, Սոնան ու Ռադիո Ջանի ջան-ջիգյարը. Blog

Լրագրող Զոհրաբ Հարոյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.

Վերջին մի քանի ամսում սկսել եմ լուրջ մտածել մեքենա գնելու մասին: Պատճառը մի անսովոր, անհասկանալի ու ռաբիզ ռադիոկայան է, որի պատճառով ամեն օր ստիպված եմ լինում տաքսիների վարորդներին խնդրել, պահանջել, գոռալ, որ անջատեն, կամ լավագույն դեպքում` թեքեն ալիքը: Չգիտեմ` ում մտքով է անցել ու ով է հորինել էդ անճաշակ ու քյարթու ալիքը, բայց ես այլևս չեմ կարողանում էդ ոռնոցները տանել: Միակ փրկությունը գոնե ինձ համար սեփական մեքենա ունենալն է, որի մեջ կկարողանամ իմ սիրած Դիփ Փարփլ, Լեդ Զեփփելինն ու Վիկտոր Ցոյը լսել:

Իրականում սա պարզապես քմահաճույք չէ, կամ գոնե ես չեմ տառապում պրիմիտիվ քաղքենիությամբ, պարզապես այն ոռնոցը, ինչ կոչվում է հայկական երաժշտություն, որն իմ խորին համոզմամբ իրական հայկականի հետ բացարձակ կապ չունի, ընդամենը հայկական բառերով թուրքական ոռնոց է: Իրականում, ամենևին չեմ կարծում, որ այն ինչ թուրքական է նշանակում է վատն է, ընդհակառակը՝ թուրքերն էլ վստահ, ունեն հանճարեղ երգեր ու կատարողներ: Խնդիրն այն է, որ այն ինչ առաջարկում են հայկական կատարողները, նույն թուրքականի աղավաղված, լղոզված, ծամված ու լպրծուն տարբերակն է: Հետևաբար իմ հակակրանքը նաև հիմնավորված է:

Լսելով, տաքսիների վարորդների համոզմամբ՝ ազգային, իմ համոզմամբ՝ թուրքերի ազգային, երգերը, մի եզրակացության ենք գալիս, որ մեր երկրում հիմնական խնդիրը սիրահարները բաժանումն է, հեռացումը, լավ ընկերոջ մահը, շիրիմը, յարը: Բոլոր խնդիրները երկու մարդու մեջ են, մեկը սիրում է, մյուսը հեռանում է ու էս մեկը, որը առաջին դասարանը մինչև հունվար ամիսն է գնացել, իր պրիմիտիվ բառակույտով պատմում է այդ մասին ու ոռնում, որ հեռացավ: Կամ ինչ որ մեկը մեռավ ու ողբում է թե ինչի մեռավ, ասենք կարող էր չմեռնել ու եթե չմեռներ ինչ լավ կլիներ: Մառազմ: Որևէ երգում որևէ պատկեր, որևէ խնդիր գոյություն չունի:

Գեղարվեստականությունից զուրկ այս երգերը գոնե պատմություն չունեն՝ ասենք սկսվեն ինչ որ տեղ և ավարտվեն տրամաբանորեն: Ասենք թքած, որ երաժշտությունը թխած է թուքականից ու արաբականից, բայց նայեք բառերին: Պարզապես կոնտենտ չկա: Վերցնենք նույն մեռած մարդու պատմությունը: Երգը լսելուց հետո որևէ ինֆորմացիա քեզ հայտնի չի դառնում, չես հասկանում ինչու մահացավ այդ մարդը և ինչու է ողբում երգիչը: Նույն քյարթուների սիրած ռուսական շանսոնում, գոնե պատմություն կա, մարդը քրեական հանցագործ էր, չգիտեմ, մեկի հետ կոնֆլիկտ ուներ ու էդ մեկը ստորաբար պատվիրեց նրա մահը: Այսինքն այս երգերը նաև կոնտենտ չունեն:
Բայց մառազմը սա չէ: Մառազմն այն է, որ այս երգերի թեմատիկան ու տրամաբանությունից օգտվում են, մեր այսպես կոչված էստրադային երբիչներ, որոնց շուրթերից նույն ոռնոցը ավելի բարեհունչ է լսվում, բայց իրականում նույն բանն է: Օրինակ՝ այն ինչ հիմա երգում է Արամեն կամ ասենք Լիլուն, Սոնա Շահգելդյանն ու էս շարքից ցանկացած մեկը, կարելի էր մի 5 տարի առաջ լսել Վարդենիսի գազելի մեջ: Պարզապես այն ժամանակ գոնե գիտեիր որտեղ ես գտնվում ու հոգեբանորեն պատրաստ էիր, իսկ հիմա դա կարող ես լսել Օպերայի բեմին, կամ ռադիոյով ու հեռուստատեսությամբ: Սա է իրական մառազմը:

Երգն ու երաժշտությունը նույնպես արտահայտվելու ձև է: Հենց երգով է հնարավոր մի շարք խնդիրներ բարձրացնել՝ սկսած սոցիալականից մինչև բնապահպանական ու քաղաքական: Օրինակ՝ երգերի տեքստերի համար հրաշալի աղբյուր կարող է լինել ֆեյսբուքը, նայեք ինչ թեմա է շոշափվում, մարդկանց ինչն է հետաքրքրում և այդ թեմայով գրեք: Մաշտոցի այգու թեմայով ո?վ երգ գրեց ու հիթ չդարձավ: Հերիք է զզվեցնեք, թե շուկան է պահանջում: Չնայած գուցե ճիշտ եք, Մալաթիայի կամ Կոմիտասի շուկաները հենց դա են պահանջում:

Լուսանկարը՝ Bravo.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում