Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերը հնդկական Կուչին նավահանգստից 90 մղոն դեպի հարավ ընկած հեռավորության վրա կանխել են իրանական առևտրանավի առևանգումը: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ, դերծովակալ Սեյեդ Մահմուդ Մուսավին:
Վերջինիս խոսքերով՝ ծովահեններն իրանական առևտրանավի վրա հարձակվել են 8 արագընթաց մոտորանավակներով, սակայն իրանական նավատորմը սաստող կրակ է բացել նրանց վրա և ստիպել նահանջել: Մուսավին հավելել է, որ իրանական առևտրանավը բարեհաջող հասել է նշանակման վայր:









































