Շոտլանդիայի ափի շոտ կանգնեցված Alaed նավի սեփականատեր ՖԵՄԿՕ ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքում է Սիրիայի անօրիանական կերպով հարվածային ուղղաթիռներ տեղափոխելու լուրը,- հաղորդում է «Վզգլյադ» թերթը:
Ըստ այդ հայտարարության՝ նավն այժմ ոչ առևտրական շրջերթ է իրականացնում, ինչը համապատասխանում է միջազգային նորմերին և կանոններին:
Երեկ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Սիրիա ռուսակսն նավեր ուղարկելու ծրագրերն ունեն պաշտպանական նպատակներ: Նա կոչ էր արել չսրել լարվածությունը Սիրիայի շուրջ:
Երեկ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Սիրիա ուղղաթիռներ տեղափոխող ռուսական Alaed նավը վերադառնում է Կալինինգրադ:







































