Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հանձնարարել է համապատասխան մարմիններին հետաքննություն սկսել Եգիպտոսում տեղի ունեցած բախումների հարցով: Դրա նպատակն է մաքսիմալ օբյեկտիվ հետաքննության անցկացումն ու ցուցարարների դեմ իրագործված անօրինականությունների վերհանումը: Այս մասին հաղորդում է Al-Misr Al-Youm կայքը:
Այս կարգադրությունից առաջ կայացած կառավարության նիստի ժամանակ որոշում է ընդունվել բարձրացնել եգիպտացի պետական պաշտոնյաների աշխատավարձը 15%-ով: Դա պետական բյուջեին կարժենա 1 մլրդ դոլար: Կրճատվել է նաև պարետային ժամը` նախկին 17 ժամի փոխարեն, այն հիմա գործում է 10 ժամ:
Այդուհանդերձ, ցույցերը Եգիպտոսում չեն դադարում: Թահրիր հրապարակում ամեն օր հավաքվում են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք շարունակում են պահանջել Հոսնի Մուբարաքի հրաժարականը: