The New York Daily News–ի ֆոտոթղթակից Մարկուս Սանտոսը դիմել է Նյու Յորքի ոստիկանությանը՝ դերասան Ալեք Բոլդուինին մեղադրելով հարձակման մեջ: Այս մասին հայտնում է հենց պարբերականը:
Սանտոսը հայտնել է, որ երեկ գտնվել է ամուսնությունների գրանցման բյուրոյի մոտ, որտեղից դերասանը պետք է դուրս գար իր հարսնացու Հիլարիա Թոմասի հետ: Նկատելով լուսանկարչին` Բոլդուինը կատաղել է և հարվածել նրա կզակին: Սանտոսի խոսքով՝ դերասանն իրեն պահել է ինչպես կատաղած ցուլ:
Բոլդուինն անձամբ դեպքն իր թվիթերյան էջում նկարագրել է այսպես. «Առավոտյան մի լուսանկարիչ քիչ էր մնում իր ֆոտոխցիկով դեմքիս հարվածեր»:
Բոլդուինը հայտնի է լուսանկարիչների հանդեպ իր ագրեսիվ վարքով: Մինչ այս միջադեպը նա երկու անգամ՝ 1995 և 2010 թվականներին, հարձակվել էր պապարացիների վրա:









































