«Տոտենհեմ»-ի ղեկավարները բանակցություններ են վարել Անդրե Վիլաշ-Բոաշի հետ` պորտուգալացի մասնագետին լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու կապակցությամբ: Առաջիկա օրերին «Պորտու»-ի և «Չելսի»-ի նախկին մարզչին պաշտոնական առաջարկ կներկայացվի:
«Տոտենհեմ»-ի նախագահ Դանիել Լևին ակնարկել է, որ 34-ամյա պորտուգալացի մասնագետը Հարի Ռեդնապի հրաժարականից հետո թափուր դարձած պաշտոնի գլխավոր հավակնորդն է:
Բրիտանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Լևին Վիլաշ-Բոաշի առջև մոտ ապագայում չեմպիոնի տիտղոս նվաճելու խնդիր է դնելու: Այդ նպատակով միջոցներ կհատկացվեն, որպեսզի մասնագետն իր թիմը կազմավորելու հնարավորություն ունենա:





































