Եթե սուրճ ըմպելը Ձեզ համար հաճելի ընդմիջում է՝ կտրվելու առօրյա հոգսերից և հանգիստը վայելելու, ապա ընտրեք լավագույնը` Փարիզյան սուրճը:
Փարիզյան սուրճը Հայաստանում է 1995 թվից: Այն բարձրորակ սուրճ է, քանզի այդ սուրճի պլանտացիաները գտնվում են Եթովպիայի սարալանջերին, որոնք ծովի մակարդակից բարձր են 1100-2100 մետրով:
Այս 17 տարիների ընթացքում Փարիզյան սուրճը անփոփոխ է պահել իր գերազանց որակը և ֆիրմային յուրահատուկ փաթեթավորումը: Փարիզյան սուրճի ողջ տեսականին վաճառվում է Հայաստանի բոլոր վաճառասրահներում:
Այժմ ուշադրություն` փոխվել է «Փարիզյան սուրճ» ֆիրմային վաճառասրահի հասցեն: Այն գտնվում է Երևանի Սարյան փողոցի 26/2 հասցեում: Կշիռով Փարիզյան սուրճ կարող եք գնել միմիայն ֆիրմային վաճառասրահից:
Աբովյան փողոցում գտնվող մեր նախկին խանութը և սրճարանը այլևս Փարիզյան սուրճի հետ որևէ առնչություն չունեն և այնտեղ Փարիզյան սուրճ չի վաճառվում և չի վաճառվելու՝ ինչպես խանութում, այնպես էլ սրճարանում:
Համեցեք Փարիզյան սուրճի նորաբաց ֆիրմային խանութ, որտեղ Ձեզ սպասում է բարձրորակ սուրճի լայն և բուրումնավետ ընտրանին:










































