ԱՄՆ-ի Սենատի Միջազգային կոմիտեն հունիսի 26-ին կվերանայի այսպես կոչված «Մագնիտսկու օրենքը»: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով կոմիտեի նախագահ Ջոն Քերիին:
Ինչպես հայտնի է՝ քվեարկությունը, որը պետք է կայանար երեքշաբթի, հետաձգվել է դեմոկրատ սենատոր Ջիմ Ուեբի խնդրանքով: Նրան դուր չեն եկել վերջին խմբագրության որոշ փոփոխություններ, այդ պատճառով նա խնդրել է իրեն ժամանակ տալ տեքստը ավելի ուշադիր ուսումնասիրելու համար:
«Մագնիտսկու օրենքը», որն արդեն հավանության է արժանացրել Միջազգային կոմիտեն, արգելում է մարդու իրավունքների խախտմանը մասնակից ռուս պաշտոնյաններին և իրավապահներին մուտք գործել ԱՄՆ և թույլ է տալիս սառեցնել ամերիկյան բանկերում նրանց հաշիվները:
Մինչ Սենատում քննարկման սկսվելը հայտնի էր դարձել, որ համաձայն նոր խմբագրության` իշխանությունները կարող են թաքցնել նրանց անունները, որոնց վրա տարածվում է այս օրենքը, եթե դա բխի ԱՄՆ-ի Ազգային անվտանգության շահերից: Փաստաթղթի առաջին տարբերակում նշվում էր, որ անունների ցուցակը կհրապարակվի 120 օրվա ընթացքում:
Սենատում աղբյուրի համաձայն` այդ փոփոխությունները մտցվել են Սպիտակ տան խնդրանքով:










































