Քիչ առաջ մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, որին ներկա են 104 պատգամավորներ, այդ թվում՝ ՀԱԿ-ի և «Ժառանգության»:
ԱԺ կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանի առաջին նսիտը բոյկոտած ՀԱԿ-ի և «Ժառանգության» պատգամվորները երդվեցին: Այնուհետև ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները հայտարարեցին, որ գործելու են որպես ընդդիմադիր կուսակցություններ:
Ներկայումս վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացնում է կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագիրը: Քննարկումից անմիջապես հետո նախատեսվում է ծրագրի քվեարկությունը:










































