Tuesday, 14 05 2024
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը

Կոալիցիոն երիցուկը. «սիրում է-չի սիրում»

Իշխանական ճամբարում ընթացող պրոցեսները հետաքրքիր տրամաբանությամբ են զարգանում. նախ հրապարակայնորեն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց հասցեին հոխորտում, իրար դեմ սուր են ճոճում` չհաշված միջանցքներում միմյանց հասցեին դժգոհությունները, իսկ հետո հայտարարում, որ կոալիցիայում չկան հակասություններ, կոալիցիան միահամուռ է ու միակամ:
Տարրական տրամաբանությունը հուշում է, որ միահամուռ կոալիցիայում չպետք է լինեն նման վեճեր: Իսկ եթե այդ երեւույթները, այնուամենայնիվ, կան, նշանակում է՝ կա՛մ կոալիցիայում իրոք «արշալույսները խաղաղ չեն», կա՛մ այս ամենը պայմանավորված խաղ է, որի արդյունքում ՀՀԿ-ն նպատակ ունի ԲՀԿ-ին ներկայացնել զոհի, հալածյալի կերպարանքով՝ առաջիկա ընտրություններում ընդդիմությունից, մասնավորապես՝ Հայ Ազգային Կոնգրեսից ձայներ պոկելու համար:
Այս երեւույթը մեկնաբանելու համար դիմեցինք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանին: Վերջինս, բնականաբար, հայտարարեց, թե ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ հակասություններ չկան: «ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կոալիցիոն գործընկերներ են, տարբեր քաղաքական ուժեր, բնականաբար, տարբեր լինելով հանդերձ` նրանց միջեւ կա մրցակցության տարր», – հայտարարեց Խաչիկ Գալստյանը: Իսկ ՀՀԿ հայտարարություններն այն մասին` թե ուզեն, կուժեղացնեն ԲՀԿ-ին, ուզեն՝ կթուլացնեն, ըստ Խաչիկ Գալստյանի, պարզապես պահի տակ ասված խոսքեր են: Ուստի իրենք նորմալ են վերաբերվում նման էմոցիոնալ պոռթկումներին: «Դրանք առանձին անհատների առանձին տեսակետներ են եղել, մարդիկ, որոնք պահի ազդեցության տակ գնահատականներ են տվել: Մենք մեր գործընկեր կուսակցության՝ ՀՀԿ կողմից պաշտոնական նման հայտարարություններ չունենք, այլ ունենք տարբեր մարդկանց տարբեր հայտարարություններ, եւ այդ հայտարարությունները մեր կողմից համարժեք պատասխան են ստացել: Ուստի` մենք միշտ կոչ ենք անում մեր քաղաքական գործընկերներին նման հայտարարություններում լինել զգույշ, զուսպ եւ կոռեկտ», – բավական թափանցիկ կերպով ՀՀԿ-ին անզգուշության ու էմոցիայի ազդեցության տակ հայտարարություններ անելու մեջ մեղադրեց Ծառուկյանի մամլո խոսնակը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հաճախորդներից ՕԵԿ-ի սցենարը ԲՀԿ դեպքում կիրառելու հավանականությանը, երբ նրանց գործուղեցին ընդդիմադիր դաշտ, ընդդիմությունից քվեներ պոկեցին, այնուհետեւ հարմար պահի հաճախորդը վերադարձավ իր տիրոջ մոտ՝ դառնալով նրա կցորդը, ապա Խաչիկ Գալստյանը նշեց, թե պատմությունը կրկնություններ չի սիրում: Իսկ մեր հարցին, թե բացառո՞ւմ եք, որ ընդդիմություն դառնաք` պատասխանեց. «Այս պահին՝ այո՛, մենք շարունակում ենք մեր կոալիցիոն պարտավորությունները, եւ ԲՀԿ-ն ձգտում է գալու իշխանության»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նորմալ համարեց ՀՀԿ-ական գործիչների հայտարարությունները՝ պնդելով, որ դրանք տեղավորվում են քաղաքական տրամաբանության մեջ: Ավելին, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, այդ հայտարարությունները չեն կարող լուրջ հիմքեր դառնալ երկու կուսակցությունների միջեւ հակասությունների համար: ՀՀԿ-ական պատգամավորը պատկերավոր նկարագրեց նաեւ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի երկխոսությունը: «Քաղաքականորեն զրուցում են: Նրանք ասում են, թե՝ տեսեք, տեսեք, մենք ենք: ՀՀԿ-ական պատգամավորներն էլ ասում են, թե չէ, առաջին քաղաքական ուժը մենք ենք, առաջիկայում բազմապատկելու ենք մեր տեղերը»: Ու ըստ պարոն Սահակյանի` այնուամենայնիվ, ՀՀԿ-ն այսօր առաջին քաղաքական ուժն է ՀՀ-ում, ամենամեծ ներկայությունն ունի խորհրդարանում, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական է: Սահակյանի բնութագրմամբ՝ ՀՀԿ-ն քաղաքական դաշտում գեներալի կարգավիճակ ունի: «Եվ նորմալ եմ համարում, որ յուրաքանչյուր զինվոր ձգտում է գեներալ դառնալուն: Մենք ընդունում ենք, որ դա նորմալ է, բայց քանի դեռ ՀՀԿ-ն առաջինն է, թիվ մեկն է, չի պատրաստվում իր գեներալական տեղը զիջել զինվորներին, սպայական կազմին կամ նոր բարձրացող քաղաքական ուժերին», – նման համեմատություն ու թափանցիկ ակնարկներ արեց Հովհաննես Սահակյանը: Նա նշեց, որ չի կարող ասել՝ ԲՀԿ-ն առաջիկայում ինչ քաղաքական ուղղվածություն կորդեգրի: «Սակայն չեմ կարծում, որ նրանք կողմնորոշվեն դեպի Լեւոն Տեր-Պետրոսյան: Նրանք կարող են առանձին ընդդիմություն լինել, բայց երբ Կոնգրեսին միանալ-չմիանալու երկընտրանք առաջանա, ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ նման հարց էր դրված ՕԵԿ-ի առաջ, ապա չեմ կարծում, որ նրանք միանալու ճանապարհը կընտրեն», – հայտարարեց Սահակյանը: Իսկ թե որքանո՞վ է հավանական, որ ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն, վերջինս դժվարացավ պատասխանել: «Քանի դեռ մենք աշխատում ենք, կառավարությունը, կոալիցիան փլուզված չեն, քանի դեռ կառավարությունում ԲՀԿ-ն ներկայացված է, ուրեմն՝ կարելի է ենթադրել, որ նրանք ընդդիմություն չեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում