«Մեծ քսանյակ»-ի երկրները որոշում են կայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստների մեծացման մասին։ Պահուստային հիմնադրամը կկազմի 430 մլրդ դոլար։ Այս որոշումը կայացվել է երեկ Մեքսիկայի Լոս Քաբոսում ավարտված գագաթնաժողովի արդյունքում։
Եզրափակիչ հայտարարության մեջ ասվում է` «Քսանյակ»-ի երկրները հույս ունեն, որ եվրոգոտին կպահպանի իր միասնականությունը։ Նշվում է եվրոգոտու և Հունաստանի նոր կառավարության արդյունավետ համագործակցության անհրաժեշտության մասին։ Հատուկ շեշտվել է աշխարհում սովի դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Մարտահրավեր են համարվել գործազրկությունը, նավթի և այլ օգտակար հանածոների գների աճը։
«Մեծ քսանյակ»-ը պատրաստակամություն է հայտնել գործուն քայլերի դիմել հանուն շուկաների կայունացման։









































