«Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում արձանագրվել է նոր ռեկորդ: Մեկ դոլարի միջին կշռված գինը կազմել է 416 դրամ 76 լումա, ինչը վերջին տարիների բարձր ցուցանիշն է: Գործարքների վերջում գինը բարձրացել է մինչև 416 դրամ 95 լումա»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Ի դեպ, դրամի նկատմամբ դոլարի նման թանկացումը արձանագրվել է այն դեպքում, երբ աշխարհում դոլարի գինը ընկնում Է մասնավորապես եվրոյի նկատմամբ: Փախանակման կետերում երեկ երեկոյան մեկ դոլարը վաճառվում էր 418-419 դրամով»:







































