Աշխարհում միլիոնատերերի թիվը 2011թ․-ին հասել է 11 միլիոնի, սակայն նրանց ֆինանսական կարողությունները 2008թ․-ի ճգնաժամից հետո նվազել են։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով ֆրանսիական Capgemini Group խորհրդատվական կազմակերպությանը և Royal Bank of Canada կանադական բանկին։
Նշվում է, որ 2010թ․-ին աշխարհում մեկ միլիոն և ավելի գումար ունեցող մարդկանց թիվն աճել էր 8.3 տոկոսով, 2011-ին՝ 0.8 տոկոսով։ Միլիոնատերերի ավելի քան 53 տոկոսը բնակվում է ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Գերմանիայում։ 2011թ.-ին միլիոնատերերի թիվն աճում է Հարավարևելյան Ասիայում` 3.35 միլիոնից մինչև 3.37 միլիոն։ Բրազիլիայում միլիոնատերերի ամենամեծ աճն է։ 2011թ․-ին նախորդ տարվա հետ համեմատ նրանց թիվն աճել է 6.2 տոկոսով։








































