Ալեք Բոլդուինը երեկ առավոտյան կրկին խենթացել է։ Ամուսնության վկայականը ստանալուց հետո նա հարվածել է լուսանկարչին:
New York Post-ը հաղորդում է, որ Բոլդուինն այնուհետև իր բարկությունն արտահայտել է Twitter սոցիալական ցանցում, որտեղ մեղադրել է լուսանկարչին իր դեմքին հարվածելու մեջ և անհաջող կատակ է արել Ֆլորիդայում սևամորթ երեխայի սպանության վերաբերյալ:
Դեպքը տեղի է ունեցել Մանհեթենում, երբ Բոլդուինն իր նշանածի` Հիլարիա Թոմասի հետ գնացել էր ամուսնության վկայական ստանալու:
The Daily News-ի լուսանկարիչը պատրաստվում է դատական հայց ներկայացնել դերասանի դեմ:





































