Սենատոր Ջոն Քերին կօգնի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նախապատրաստվել Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի հետ բանավեճերին:
Քերին համարվում է ԱՄՆ Ժողովրդավարական կուսակցության գլխավոր հռետորներից մեկը: 2004 թ., երբ նա նախագահական ընտրությունների թեկնածու էր, նրա խոսքը բազմիցս ընդհատվել է ծափահարություններով: Բացի այդ, լինելով Մասաչուսեթս նահանգի սենատոր, Քերին շատ լավ ծանոթ է Ռոմնիի քաղաքականությանը:
Ինչպես նշել է The Guardian բրիտանական թերթը, Քերին շատ առավելությունների հետ մեկտեղ ունի նաև մեկ թերություն՝ նրա խոսքը շատ ձանձրալի է, ինչն ակնհայտորեն արտահայտվել է 2004 թ. Բուշի հետ ունեցած բանավեճերի ժամանակ:
he Washington Post-ը գրել է, որ Քերիին որպես «մարզիչ» ընտրելու Օբամայի որոշումն ընդգծում է սենատորի կարևոր դերակատարումը նախագահի շրջապատում: Թերթը ենթադրում է, որ Օբամայի վերընտրվելու դեպքում Քերին կարող է զբաղեցնել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը:
Միթ Ռոմնին Օբամայի հետ բանավիճելու նախաշեմին դեռևս օգնական չի ընտրել, սակայն նախատեսում է անել դա մոտակա ժամանակները:








































