Ռուսական Femco ընկերությանը պատկանող նավը, որը ուղևորվել էր Սիրիա, ուղղություն է վերցրել դեպի Ռուսաստան: Այս մասին հայտարարել է Associated Press-ը` հիմնվելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի տեղեկատվության վրա:
Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ բրիտանական ծովային Standard Club ապահովագրական ընկերությունը դադարեցրել է ապահովագրություն տրամադրել Femco–ին: Ապահովագրությունը դադարեցվել է Femco-ի բոլոր ութ նավերի, մասնավորապես՝ Alaed նավի համար, որը CNN-ի տվյալների համաձայն՝ մեկնել է Կալինինգրադից և ներկայումս 40 ծովային մղոն հեռավորության վրա է գտնվում Տորսո շոտլանդական նավահանգստից:
Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն` նավը ռազմական ինքնաթիռներ է տեղափոխում Սիրիա:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ ռազմական ռուսական ինքնաթիռներ են տեղափոխվում Սիրիա:










































