Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում պնդել է, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկողները Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները չեն եղել, ծեծողը ռեստորանի անվտանգության աշխատակիցն է:
Հայտնի է, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի տղայի հարսանիքի քավորն է: «Ա1+»-ը հետաքրքրվել է Նազարյանից, թե վերոնշյալ հանգամանքը ինչ կերպ կարո՞ղ է ազդած լինել ոստիկանությունում գործի քննության վրա:
– Պարոն Նազարյան, ինչպե՞ս եք գնահատում «Հարսնաքարի» գործով ոստիկանության քննությունը, երբ ընդամենը մեկ անձ է մեղադրվում
– Քննությունը մեզ մոտ չի արդեն, ուղարկվել է պաշտպանության նախարարություն :
– ՊՆ-ն դեռ չի ստացել գործը, երկրորդ’ գործի հանգամանքները ոստիկանությունում ենպարզվել, հարցաքննվել են վկաները և ոստիկանությունն է տարածել տեղեկությունը մեկ հոգու մասին։
– Կա վնաս հասցնողը’ հիմնական հարվածողը և կա մատուցողը, որը մյուսի քիթն է կոտրել, բոլորը ներկայացված են, քննությունից ոչ ոք չի խուսափելու: Բոլորն էլ պատասխանատվության են ենթարկվելու, որևէ մեկը դուրս չի մնալու:
– Պարոն Նազարյան, լրատվամիջոցներին հարազատներն ասել են’ 10-15 հոգով են ծեծել բժիշկներին, իսկ ոստիկանությունն ասում է’ մեկ հոգի է եղել հիմնական ծեծողը, դա ինչպե՞ս կմեկնաբանեք։
– Հարազատները ոչ մի հայտարարություն չեն տվել, որևէ բան չեն ասել, մենք պարզել ենք’ կռիվը որտեղից է սկսվել, ոնց է սկսվել։ Ինչքան հնարավոր է ‘ բոլորին հավաքել ենք, բերել ենք, պիտի քննություն տարվի: Երբ ոստիկանությունն իմացել է, ոչ մի մարդ չի եղել օբյեկտում։ Մենք ահազանգը ստացել ենք գիշերը երկուսին, երբ «Հարսնաքար»-ն արդեն փակ է եղել, և որևէ մարդ չի եղել: Հիվանդանոցում եղել է մի հոգի ծանր վիճակում և ի վիճակի չի եղել հայտարարություն տալու: Սպառիչ աշխատանք պիտի դրանով տարվի: Հիմնական հարված հասցնողները միանգամից բերվել են՝ պարզելու, թե ում մեջ է վեճ առաջացել, ովքեր են եղել։ Քննությունը տարվում է լայնամասշտաբ, բոլորը հարցաքննվել են: Նույն նպատակն ունի նաև «Հարսնաքարի» սեփականատերը’ Ռուբեն Հայրապետյանը, որը հայտարարել է, որ չի պաշտպանելու ոչ մեկին :
– Ո ՞ւմ է հայտարարել, պարոն Նազարյան :
– Ուրեմն’ հայտարարությունը կլինի, որ ինքը որևէ մի աշխատակցի չի պաշտպանելու և, իմիջիայլոց, դա իր ախրանան չի, օբյեկտի ախրանան ա : Եվ իմացեք’ որևէ մեկի նկատմամբ ներողամտություն չի լինելու:
– Պարոն Նազարյան, մի կողմից ասում եք’ դեռ քննություն է տարվում, դեռ պարզ չի, մյուսկողմից’արդեն հայտարարում եք, թե Ռուբեն Հայրապետյանի ախրանան չի եղել, օբյեկտիախրանան է, հնարավո ՞ր է կապ ունի, որ Դուք քավորսանիկական հարաբերություններիմեջ եք Ռուբեն Հայրապետյանի հետ, դրա համար պաշտպանում եք նրան:
– Ես ձեզ ասում եմ այն, ինչ -որ կա: Ով որ հարվածել է, նա ռեստորանային համալիրի հրամանագրված ախրանիկն է հանդիսանում, քիթն էլ, որ կոտրել է, աֆիցանտն է եղել, մնացածն էլ ընթացքում կպարզվի: Ընթացքում եթե կհայտնաբերվի, որ կա կողքից մարդ, բոլորը պատասխանատվության են ենթարկվելու: Որևէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից:
– Պարոն Նազարյան, այսօր մեզ հայտնի դարձավ, որ ռեստորանում երեք բժիշկ են ծեծվել։ Որևէ մեկը դժվար հավատա, որ ռեստորանի մի «ախրանիկը» կարողանա երեք տղամարդու այդ կերպ ծեծել և մահվան դուռը հասցնել:
– Ոչ ոք չի ասում, որ մի հոգով ա եղել, բոլորի ներկայությամբ հարվածը հասցրել է այդ տղան, մյուսին խփել է մյուս ախրանիկը: Աֆիցանտները բոլորը դուրս են եկել, կռիվը եղել է ընդհանուր, հիմա հատ առ հատ պարզում են և բոլորին պատասխանատվության են ենթարկելու: ՊՆ քննչական մարմինն է զբաղվում, իրենք ավելի շահագրգռված կլինեն՝ իրենց աշխատողին վնաս հասցնողներին ի հայտ բերելու:
– «Հարսնաքարի» մատուցողները առյուծի կա՞թ էին կերել, որ նման կերպ հարձակվեին հաճախորդի վրա: Փաստորեն վտանգավո՞ր է «Հարսնաքար» գնալը:
– Նման օբյեկտներում ամեն տեղ էլ կարող է դա լինել, ի՞նչ կապ ունի «Հարսնաքարը»: Նրանք հո՞ չեն իմացել, որ ՊՆ աշխատակիցներ են, քաղաքացիների մեջ վեճի պես է եղել և աֆիցիանտից բացի բոլորը, ովքեր էլ որ եղած լինեն, պատասխանատվության կենթարկվեն, և դուրս որևէ մարդ չի մնալու:
Այո, ես մոտ եմ Ռուբեն Հայրապետյանի հետ, իմ տղայի էլ քավորն է և ինքն էլ է անձամբ ասել, որ բոլորը պետք է պատժվեն, որևէ մեկի համար ինքը չի փորձելու ոչ միջամտել, ոչ ասել: Բացի դա’ ազատվելու են աշխատանքից մնացած բոլորը: Դա Ռուբեն Հայրապետյանի խոսքն է ինձ:
– Իսկ Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվե՞լ է որպես սեփականատեր, քանի որ նաև հարազատները ասել են, որ իր թիկնազորն է ծեծել:
– Ռուբեն Հայրապետյանը սեփականատերը չէ: Նաև որևէ հարազատի կամ մյուսի ասելով չի։ Քննություն է տարվելու և կլինի նորմալ։ Բոլոր հարցերի պատասխանները կլինեն քննության ընթացքում: Իր անձնական ախրանան չի, օբյեկտինն է, և նա պատասխան կտա իր պարտականությունը վատ կատարելու կամ որևէ բանի համար, իմացեք: Միանշանակ քննադատում եմ, պետք է շատ խիստ պատժվեն ամենայն խստությամբ:
– Ասել է թե’ այս պարագայում էլ Ռուբեն Հայրապետյանը ջրից չո՞ր դուրս կգա:
– Ռուբեն Հայրապետյանը ինչո՞ւ պետք է ջրից չոր դուրս գա կամ թաց: Ես չեմ հասկանում: Կատարողները պատասխան կտան, այն մարդիկ, ովքեր պատասխանատու են դրա համար:









































