Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Խազարի շրջանային դատարանն այսօր ավարտել է աստվածաբան Իլհամ Ալիևի նկատմամբ դատական գործընթացը: Դատավոր Ֆաթմա Միրիևայի որոշմամբ՝ Իլհամ Ալիևը դատապարտվել է 2.5 տարի ազատազրկման:
Իլհամ Ալիևը ձերբակալվել է այս տարվա փետրվարին և մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին կետով (զենքի ու զինամթերքի ապօրինի պահում, հանձնում, վաճառք):







































