Sunday, 05 07 2026
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում

Արմեն Աշոտյանը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին հանձնել է ԿԳՆ շնորհակալագիր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեությամբ հայ-գերմանական կրթական համագործակցության ամրպանդմանը նպաստելու համար և վստահեցրել, որ այն կունենա շարունակություն:

«Մենք համոզված ենք, որ քաղաքական և հասարակական ինտեգրացիայի ամենարդյունավետ ճանապարհը կրթական ինտեգրացիան է՝ հատկապես միջբուհական համակարգում:Հայաստանի համար կրթական համակարգի միջազգայնացումը շարունակում է մնալ գերակա խնդիր: Եվրոպական կրթական տարածքում լիարժեք ներգրավվելու ճանապարհին Գերմանիան մեր կարևոր գործընկերներից է»,- շեշտել է նախարար Արմեն Աշոտյանը:

Դեսպան Շմիդթը իր հերթին կարևորել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարեփոխումների քաղաքականությունը՝ միտված եվրոպական, այդ թվում նաև Գերմանիայի կրթական համակարգի հետ համագործակցության ընդլայնմանը: Այս համատեքստում դեսպանը կարևորել է հատկապես Հայաստանի և Գերմանիայի բուհերի միջև համագործակցության զարգացումն ու նոր ծրագրերի նախաձեռնումը:

ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Հանս-Յոխեն Շմիդթին հանձնել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագիր՝ հայ-գերմանական կրթական համագործակցության գործում ունեցած ավանդի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում