Եվրամիությունը հնարավոր է՝ ընդլայնի պատժամիջոցները Բելառուսի դեմ՝ ի պատասխան երկրում իշխանության քաղաքական հակառակորդների դեմ շարունակվող բռնաճնշումների: Այս մասին հայտարարել է Եվրամիության՝ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Գուննար Վիգանդը:
Դիվանագետը ԵՄ-ի և Բելառուսի միջև հարաբերությունները կարգավորելու համար բավարար չի համարում ապրիլին Բելառուսի իշխանությունների կողմից նախագահի նախկին թեկնածու Անդրեյ Սաննիկովի և նրա նախընտրական շտաբի ղեկավարներից մեկի՝ Դմիտրի Բոնդարենկոյի համաներումը:
«Երկու քաղբանտարկյալների ազատ արձակումը գնդակը ԵՄ-ի կողմը չգցեց: Գնդակը շարունակում է մնալ Մինսկում… Մենք, ամենայն հավանականությամբ, կընդլայնենք այն անձնաց ցուցակը, որոնց մուտքը ԵՄ կարգելվի»,- Վիգանդի խոսքերն է մեջբերում EUobserver թերթը:
Այս պահին բելառուսցի պաշտոնյաների «սև ցուցակում» ներառված է 243 մարդ:








































