Հունաստանում այսօր կարող է ձևավորվել կառավարության նոր կաբինետը: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, բացի ընտրություններում հաղթանակած պահպանողական «Նոր դեմոկրատիա» կուսակցությունից, կոալիցիոն կառավարության մեջ պետք է մտնեն նաև սոցիալիստական ՊԱՍՕԿ կուսակցության և ևս մեկ ձախ կենտրոնամետ կուսակցության` չափավոր Դեմոկրատական ձախ կուսակցության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Հունաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Նոր դեմոկրատիան» հավաքեց ձայների 29.7 տոկոսը, ձայների 27 տոկոսը բաժին ընկավ ՍԻՌԻԱԶԱ-ին:
Հաղթող կուսակցությունը, համաձայն հունական օրենսդրության, ստանում է բոնուս` խորհրդարանում ևս 50 տեղ: Եվ այսպես, «Նոր դեմոկրատիան» խորհրդարանում կունենա 128 տեղ (300 տեղերից), ՍԻՌԻԶԱ-ն` 72, ՊԱՍՕԿ-ը` 33:










































