Իսպանական լրավամիջոցների փոխանցմամբ` «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոմարիոն համեմատություն է անցկացրել թիմի ռմբարկու Լիոնել Մեսսիի և բրազիլական «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարի միջև: Իր հայրենակցին Ռոմարիոն շատ բարձր է գնահատել:
«Եթե համեմատենք Մեսսիին Նեյմարի հետ, ապա, պետք է ասեմ, որ վերջինս Բրազիլիայի լավագույն ֆուտբոլիստն է և շատ քիչ է զիջում Մեսսիին: Նեյմարն ավելի քիչ փորձ և տիտղոսներ ունի, իսկ եթե հանդես գար «Բարսելոնա»-ում, համոզված եմ, որ չէր զիջի Մեսսիին»,- հայտարարել է Ռոմարիոն:







































