News Georgia-ի փոխանցմամբ՝ Արևմտյան Վրաստանում գրանցված հորդառատ անձրևները Ուրեկի հանգստավայրում ջրհեղեղի առաջացման պատճառ են հանդիսացել: Այստեղ գետերը դուրս են եկել իրենց ափերից և լցվել ավանի տները:
Ջրհեղեղից տուժել է 10 տուն, գրանցվել են գյուղատնտեսական նշանակության կենդանիների կորստյան դեպքեր: Տուժած տների բնակիչներին տարհանել են և ապահովել են բնակատեղիով: Ջրհեղեղից տուժել են նաև Լանչխուտի բնակավայրի մոտ 50 տներ:






































