Ռուսաստանի նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ, երկրի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Սիրիայի նախագահի օգնական Բուսեյնա Շաաբանի հետ քննարկել է Սիրիայի խնդրի կարգավորմանն ուղղված միջազգային համաժողով հրավիրելու հնարավորությունը: Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը, զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է Սիրիայում և նրա շուրջ դրության կարգավորմանը, ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար քաղաքական լուծումներ փնտրելուն: «Բոգդանովը մանրամասն Շաաբանին ծանոթացրել է այդ ճանապարհին ռուսական կողմի պայմաններին, այդ թվում՝ Սիրիայի հարցով միջազգային համաժողով հրավիրելու նախաձեռնության առաջքաշմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանություն ստացած Անանի ծրագրի իրականացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Շաաբանը սկզբունքայի աջակցություն է ցուցաբերել այդ գաղափարին: Նա ընդգծել է, որ Դամասկոսը ձգտում է հնարավորինս շուտ կարգավորել երկրում դրությունը, դադարեցնել ամեն տեսակի բռնություն և կառուցողական երկխոսություն սկսել ընդդիմության այն ուժերի հետ, որոնք պատրաստ են դրան:






































