Tuesday, 16 06 2026
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել

Ոչ թե $350 հազար այլ 500, ոչ թե 96-ին, այլ 88-ին

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր և «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանն Facebook-ի իր էջում անդրադարձել է երեկ «Առաջին լրատվական»-ի` Լոս Անջելեսում ունեցած առանձնատան հետ կապված տեղեկատվությանը և որոշ պարզաբանումներ ներկայացրել. «Որոշ լրատվամիջոցներ արդեն սկսել են ինձ վարկաբեկելու գործը։

Նրանցից մեկը, տեղադրելով Կալիֆոռնիայում իմ սեփականությունը հանդիսացող տան նկարը, գրել է, թե ես այն գնել եմ 1996թ. (երբ արտաքին գործերի փոխնախարար էի), 350 հազ. դոլարով, և հարց է տվել, թե ինչ փողերով է Օսկանյանը գնել այդ տունը։ Նախ ասեմ, որ այդ տունը ես գնել եմ 1988թ., երբ դեռ գոյություն ուներ Խորհրդային Միությունը, և Հայաստանը դեռ անկախ պետություն չէր։ Գնել եմ ոչ թե 350 հազ. դոլարով, այլ 500 հազ-ով։ Իմ փոքր տղան՝ Արմանը, 1988թ. հենց այդ տանն է ծնվել։

Երկրորդ, ինձ չճանաչողների համար ասեմ, որ Օսկանյանների ընտանիքը Մարաշից սկսած երեք սերունդ զբաղվել է ոսկերչությամբ և ադամանդագործությամբ։Հիմնական գործունեությունը ծավալվել է Հալեպում, որտեղից և հետագայում ճյուղավորվել է Լիբանան, Բելգիա և Միացյալ Նահանգներ։ Պետք է ասեմ, որ բոլոր ժամանակներում էլ մեր ընտանիքը առաջատար է եղել այս ոլորտում։ Յուրաքանչյուր բանական մարդու համար երևի թե հեշտ պիտի լինի եզրակացնել, որ 150 տարի ոսկերչությամբ ու ադամանդագործությամբ զբաղվող ու այդ ոլորտներում միշտ առաջատար դիրքերում եղող ընտանիքը պիտի որ այդ տարիների ընթացքում ինչ-որ բան կուտակած լիներ՝ հատկապես հաշվի առնելով ոսկու այսօրվա աննախադեպ բարձր գները։

Բայց վերևում ասվածը էականը չէր, իմիջիայլոց էր։

Իսկ էականն այն է, որ 1991-ից ես հենց այսպիսի կյանք եմ թողել բարեկեցիկ Ամերիկայում ու ընտանիքով տեղափոխվել եմ Հայաստան, որովհետև հավատացել եմ գաղափարի, ունեցել եմ նպատակ և երազ։ Այսօր, հակառակ այս ամենին, ինձ մոտ ոչ մի բան չի փոխվել։ Ես շարունակում եմ հավատալ, որ հնարավոր է կառուցել մեր երազած երկիրը։ Ու եթե որևէ բան այս ընթացքում փոխվել է, ապա միայն ավելի է ամրապնդել այս երազանքը»։

Հ.Գ. «Առաջին լրատվական»-ի տրամադրության տակ են այն բոլոր տեղեկությունները վկայող պետական փաստաթղթերի պատճեները, որոնք որպես հիմք էին ծառայել երեկ մեր լրատվամիջոցում տեղ գտած նյութի համար: Խոստանում ենք դրանք առաջիկայում անպայման հրապարակել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում