Monday, 15 06 2026
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Պուտինի, Օբամայի և Օլանդի հայտարարությունը կարող է խթան հանդիսանալ ԼՂ բանակցային գործընթացի համար. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է արել Լոս-Կաբոսում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված հայտարարության կապակցությամբ:

Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Լոս-Կաբոսում նախագահներ Վլադիմի Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Օլանդի կողմից ընդունված հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ եռանախագահ երկների ղեկավարների արդեն չորրորդ հայտարարությունն է, որը կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացի համար:

Հայաստանն եռանախագահ երկրների հետ միասնական և վճռական է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու առումով:
Ինչպես և Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, մենք ևս ափսոսում ենք, որ չնայած Դովիլում 2011 թ. մայիսի 26-ի հայտարարության կոչին՝ Ադրբեջանի ապակառուցողական, մաքսիմալիստական դիրքորոշման պատճառով չհաջողվեց առաջընթաց արձանագրել հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովին:

Հայաստանը հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք արտացոլված են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ս.թ. հունվարի 23-ի Սոչիում ընդունված հայտարարության մեջ, շարունակելու է ջանքերը ուղղված հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքերի համաձայնեցմանը:

Մենք բազմիցս, ինչպես որ եռանախագահ երկրները, կոչ ենք արել հարգել 1994 թ.մայիսին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը և զերծ մնալ ռազմատենչ, լարվածությունը սրող թշնամական հռետորաբանությունից: Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժել է և շարունակում է մերժել համանախագահ երկրների կողմից հրադարարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված առաջարկները՝ շփման գծից դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտումների, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Վերջին անգամ Ադրբեջանի կողմից դա արվեց մեկ շաբաթ առաջ ԵԱՀԿ գործող նախագահի Բաքու այցելության ժամանակ: Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլև կոպտորեն խախտում է հրադադարը և շարունակաբար սադրանքներ կազմակերպում:

Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները լ՛Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և, կարող եմ ավելացնել նաև, Լոս Կաբոսում համանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարությունների հիման վրա՝ հասնելու հիմնախնդրի կարգավորմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում