Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ G-20-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Մեքսիկայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համաշխարհային օրակարգում գտնվող մի շարք այժմեական խնդիրներ: Կողմերը մասնավորապես քննարկել են Սիրիայում, Կովկասում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարը և տարածաշրջանային հարցեր:
Դավութօղլուն և Քլինթոնը վերջին անգամ հանդիպել էին այս տարվա հունիսի 7-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ֆորումի շրջանակներում:










































