Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

ԳԹԿ-ն ոչ հերքում է, ոչ հաստատում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի թեստերի արտահոսքը, պահանջում է ներկայացնել փաստեր

ԳԹԿ-ն ՀՀ կառավարությունից հանձնարական է ստացել կազմել շտեմարաններ երկու մեծ առարկաների գծով՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա»: ԳԹԿ դիմել է հանրապետության բոլոր կրթության վարչություններին, վերջիններս խնդրանքով դիմել են բոլոր դպրոցներին և համապատասխան առարկաների ամբիոններին, որպեսզի ներկայացնեն այդ առարկաների շտեմարանները, իր հերթին՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դիմել է բոլոր դպրոցներին՝ շտեմարանները կազմելուն աջակցելու խնդրանքով։ Այս առարկաներից թեստեր կազմելու համար աշխատանքային խումբ է ձևավորվել, որը բավական երկար ժամանակ է աշխատել։

«Շտեմարանների երրորդ հատորի լույս ընծայումից հետո ԳԹԿ-ն խնդրանքով դիմեց բոլոր մասնագետներին. եթե նկատել են որոշակի վրիպակներ առաջադրանքներում, որոնք ենթակա են վերանայման և այլն, դիմել ԳԹԿ, որպեսզի թեստերում այդպիսի առաջադրանքները տեղ չգտնեն, դրանից կշահեր թեստը և դիմորդը: Բողոքարկման պատկերը ցույց տվեց, որ թեստում վրիպակներով առաջադրանքներ չէին ընդգրկվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ մամլո խոսնակ Գայանե Մանուկյանը՝ շարունակելով, որ շտեմարանային աշխատանքները շարունակվելու են, որովհետև այդ առաջադրանքները տարեցտարի պետք է համալրվեն։

Անդրադառնալով խոսակցություններին, թե «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից թեստերի արտահոսք է եղել՝ նա ասաց, որ ԳԹԿ-ն ոչ կարող է հաստատել թեստերի արտահոսքը, ոչ կարող է հերքել։ Նա նշեց, եթե նման փաստեր գոյություն ունեն, ոչ թե պարզապես հայտարարությունների կարգով, այլ փաստերով դիմեն համապատասխան մարմիններին։ Գայանե Մանուկյանի խոսքով՝ եթե առանց փաստերի ենք խոսսում, կարող է դիտվել որպես զրպարտություն, քանի որ քննություններից անցել է տասը օր, իսկ դրա մասին խոսակցություններ են շրջանառվում այս օրերին։

«Ինչպես գիտենք, քննության ավարտից մեկուկես ժամ հետո ԳԹԿ-ն իր պաշտոնական կայքում տեղադրում է քննական թեստերն իրենց պատասխաններով: Եթե հետո առաջանում են ծածկագրեր, դա կարող է լինել զրպարտություն, կամ համապատասխան մարմիններ պետք է դիմել: Մենք ևս շահագրգռված ենք, որովհետև քննությունների կազմակերպիչ ենք և, բնականաբար, չենք ցանկանա, որ որևէ դեպք ստվերի քննական այս գործընթացները»,- մեկնաբանեց Գայանե Մանուկյանը՝ հավելելով, որ ԳԹԿ-ն թեստ կազմող խմբերի մասնագետների հետ կնքում է պայմանագիր․ այնտեղ կա մի կետ, որն արգելում է նախքան քննությունները որևէ մեկին ներկայացնել թեստի բովանդակությունը, այլապես այդ անձը պատասխանատվության է ենթակա, այսինքն՝ եթե խախտվել է, և կան փաստեր, պետք է դիմել համապատասխան մարմիններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում