РИА Новости-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում մեկնարկում է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների երկրորդ օրը: Բանակցությունների մասնակիցներն այսօրվա հանդիպումից առաջ հրաժարվում են որևէ մեկնաբանություն հնչեցնել «միջուկային» բանակցությունների շուրջ:
Այսօր բանակցությունները մեկնարկելու են մոսկովյան ժամանակով ժամը 12.00-ին: Բանակցություններում «Վեցյակը» ներկայացնում է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, իսկ Իրանը՝ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին:
Հիշեցնենք, որ երեկ իրանական պատվիրակությունը չէր բացառել, որ մոսկովյան բանակցությունները կարող են ավարտվել հենց երեկ:










































