Չինաստանում տղամարդը իր 3-ամյա երեխային կախել է 6-րդ հարկի պատուհանից: Նա այդպես է վարվել երեխայի մոր հետ վիճաբանելուց հետո:
Հարևանների վկայությամբ` իրենք տեսել են, թե ինչպես է տղամարդը բացել պատուհանը և սարսափահար երեխային միայն մեկ ձեռքով պահել պատուհանից դուրս: Ժամանակ առ ժամանակ նա ոտքով պահել է երեխային, բայց հիմնականում վախեցած փոքրիկին սպառնացել է ընկնելու վտանգը: Հարևանները շտապ զանգահարել են ոստիկանություն:
Mail Online-ի փոխանցմամբ` ոստիկանները գալով` տեսել են սարսափելի տեսարանը, իսկ բնակարանի ներսից լսվել են կնոջ բղավոցները: Ոստիկաններին հաջողվել է փրկել երեխայի կյանքը, իսկ տղամարդը, ինչպես պարզվել է, եղել թմրադեղերի ազդեցության տակ:












































