Sunday, 14 06 2026
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է

Օլանդը շահագրգռված է, որ հայկական նախագիծը ներկայացվի կառավարության կողմից. Կայծ Մինասյան

Նկատի ունենալով Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման մասին հայ համայնքին տված խոստումը և խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակը, կարելի է եզրակացնել, որ հայկական օրինագիծը կընդունվի ֆրանսիական Սենատի կողմից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:

«Հավանական եմ համարում, որ մինչև հաջորդ տարի ապրիլի 24-ը Ֆրանսիայի Սենատը կքննարկի և կընդունի այդ օրինագիծը: Բայց այժմ երկու-երեք տարբերակ կա: Նախ՝ Սենատը նման օրինագիծ ընդունելիս ստիպված է այն ներկայացնել սահմանադրական խորհրդին և հարգել վերջինիս որոշումը: Իմ համոզմամբ՝ Ֆրանսուա Օլանդն ուզում է, որ նախագիծը ներկայացվի կառավարության, ոչ թե Ֆրանսիայի խորհրդարանի կողմից: Ընդ որում, կարևոր է, որ նախագիծը հենց կառավարության կողմից ներկայացվի:

Հայկական օրինագծի ներկայացմանը զուգահեռ՝ Օլանդը ցանկանում է վերսկսել Թուրքիայի հետ բանակցությունները, այն է՝ չարգելել վերջինիս անդամակցությունը ԵՄ-ին»,- կարծիք հայտնեց Կայծ Մինասյանը:

Հարցին՝ արդյո՞ք Ֆրանսիայի նորընտիր նախագահը կշարունակի Թուրքիայի հանդեպ վարած Նիկոլա Սարկոզիի քաղաքականությունը, թե նոր էջ կբացի, քաղաքագետը վստահություն հայտնեց, որ առավել հավանականը երկրորդ տարբերակն է: «Միաժամանակ, Ֆրանսուա Օլանդը Թուրքիայի առջև պայմաններ կդնի: ԵՄ-ին այդ երկրի անդամակցության մասով Օլանդն ու իր թիմակիցները տարբեր կարծիքներ ունեն. կուսակցության մի կեսը համաձայն է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը, մյուս կեսը՝ դեմ»:

Ամփոփելով՝ Կայծ Մինասյանը նկատեց, որ հայկական օրինագիծը Ֆրանսիայի Սենատ կներկայացվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում