Ինչպես արդեն հաղորդել էինք, ռոք երաժիշտ Օզզի Օսբորնի ընտանիքը հայտարարել էր, որ իրենց որդին` Ջեքը, հիվանդ է ցրված սկլերոզով:
Այն բանից հետո, երբ հիվանդության մասին պարզ էր դարձել, Քելի Օսբորնը Twitter սոցիալական ցանցում իր հարգանքն էր արտահայտել եղբոր հանդեպ` խնդրլով մյուսներին նույն բանն անել:
26-ամյա Ջեք Օսբորնը հայտնել է, որ միայն երախտագիտություն է զգում իր երկրպագուների նկատմամբ, ովքեր աջակցում են իրեն:










































