Իտալական մենաստանի նախկին մայրապետ Անջելա Գրամենյային կասկածում են խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեջ։ Այս մասին հաղորդում է La Rebubblica թերթը: Ըստ ոստիկանության վարկածի՝ նա միայնակ կնոջ ունեցվածքն ապօրինաբար դարձրել է մենաստանի սեփականությունը:
Ձեռագրի փորձաքննության արդյունքները, որոնք արվել են հետաքննության շրջանակներում, ցույց են տվել, որ Գրամենյա քույրը 2007 թվականին մենաստանում մահացած Ֆրանչեսկա դի Չեզարեի անունից կտակ է գրել:
Դի Չեզարեն խնդրել է միանձնուհիներին հոգ տանել իր մասին մինչ իր մահը: Փաստաթուղթ կազմելը նոտարի ներկայություն չի պահանջել: Արդյունքում առձեռն մենաստանի սեփականությանն է փոխանցվել հանգուցյալի ողջ ունեցվածքը՝ մոտ կես միլիոն եվրո, բնակարան Հռոմի էլիտար թաղամասում, պետական պարտատոմսեր:
Առաջին կասկածները ծնվել են դի Չեզարեի հարևանների մոտ, երբ միանձնուհին նրա մահից առաջ կտակված բնակարանից դուրս է բերել տարբեր իրեր, այդ թվոմ՝ փաստաթղթեր և հագուստ: Կտակի տեքստում Չեզարեն միանձնուհիներին համեմատել է իր ընտանիքի անդամների հետ: Արդյունքում նրա համակուրսեցին հաստատել է, որ փաստաթղթում առկա ստորագրությունը կեզծ է:
Գրամենյան, ով այժմ ծառայում է Նեապոլի մենաստանում, իրեն մեղավոր չի ճանաչում և պատրաստ է բացատրություններ տալ:









































