Իրանական միջուկային խնդրի վերաբերյալ բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, իսկ երկրորդը կսկսվի երեքշաբթի օրը: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության քարտուղարի տեղեկալ Ալի Բաղիրին:
Դրա հետ մեկտեղ, նա այսօրվա հանդիպումը կառուցողական է որակել: Մինչդեռ ԵՄ-ն չի բացառում բանակցությունները երեք օրով երկարաձգելու հավանականությունը: Նման հայտարարություն է արել ԵՄ ԱԳՆ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո խոսնակ Մայքլ Մանը:
Նրա խոսքերով` եթե երեկվա հանդիպումներից հետո ի հայտ գա նման հնարավորություն, ապա Մոսկվայում արդեն չորեքշաբթի օրը նոր փուլ կանցկացվի:
Դիվանագետը նշել է, որ բանակցությունները հեշտ չեն ընթանում, բայց դրանք ավելի տարողունակ են, քան Բաղդադում կայացած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Մոսկվայում բանակցություններ են ընթանում ԵՄ ԱԳՆ ղեկավար Քեթրին Էշթոնի և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիյ միջև՝ «Վեցնյակի» ներկայացուցիչների մասնակցությամբ:
2010 թվականից Իրանը պաշտոնապես արտադրում է 20 % հարստացված ուրան: Միջազգային հանրությունն ապարդյուն փորձում է համոզել Իրանին դադարեցնել ուրանի հարստացումը: Վերջերս ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն Իրանի Ֆորդոյի գործարանում հայտնաբերել էին 27 % հարստացված ուրան: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ 20 %–ից մակարդակի բարձրացումը տեխնիկական թերության արդյունք է եղել և չի արտացոլում փոփոխություններ իրենց միջուկային ծրագրում:








































