Մոսկվան անհրաժեշտ է համարում Սիրիայում ՄԱԿ դիտորդական առաքելության նորմալ աշխատանքների վերսկսումը՝ նրանց անվտանգության լիարժեք ապահովմամբ։ Այս մասին, ինչպես գրում է Ria Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Սիրիայում ՄԱԿ դիտորդական առաքելության ղեկավարը հունիսի 16-ին հայտարարել էր իր գործունեության ժամանակավոր դադարի մասին` կապված երկրում բռնության աճի հետ: Նկատի է առնվում, որ առանց լրացուցիչ ցուցումների ՄԱԿ դիտորդները ռիսկի չեն դիմի և չեն մեկնի տարբեր շրջաններ, որտեղ բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի և ապօրինի զինված խմբավորումների միջև:
«Ենթադրում ենք ՄԱԿ դիտորդների աշխատանքների վերսկսումը՝ նրանց անձնական անվտանգության լիովին ապահովման պարագայում: Դա ենթադրում է համապատասխան միջոցառումների ընդունում՝ ինչպես Սիրիայի կառավարության, այնպես էլ զինված ընդդիմության կողմից, որպեսզի ՄԱԿ դիտորդները կարողանան Սիրիայի այլ շրջաններ մուտք գործել առանց խոչընդոտների և անվտանգ պայմաններում»,- հայտարարել է Լուկաշևիչը:







































