Ճապոնիայի և Արաբական Միացյալ էմիրությունների արհեստական կղզիներ ստեղծելու հաջող փորձը կարող է իսրայելցիներին օգտակար լինել, քանի որ նրանք ավելի ու ավելի հաճախ են սկսել բախվել նոր շինարարությունների համար հողի չբավարարելու հետ։ Այս մասին հաղորդում է Itar Tass-ը:
Անցած կիրակի Իսրայելի կառավարությունը ստեղծել է միջգերատեսչական հանձնաժողով «Միջերկրական ծովում արհեստական կղզիներ ստեղծելու միջոցով Իսրայելի տարածքն ընդլայնելու տեխնոլոգիական հնարավորությունների ստուգման հարցով»: Առաջին հերթին խոսքն այդ կղզիներում էներգետիկ կայաններ, գազապահոցներ և օդանավակայաններ տեղակայելու մասին է: Մեկ տարի անց փորձագետները պետք է իրենց եզրակացությունները ներկայացնեն նախարարների խորհրդին:
Վարչապետ Բինիամին Նեթանյահուն արդեն հայտարարել է այդ գաղափարին սատարելու մասին:










































