Համակարգիչը վիրուսներից մաքրելը բավականին բարդ խնդիր է:
Բայց նոր USB լարը պատրաստված է հատուկ այդ խնդիրը հեշտացնելու համար, և միայն հարկավոր է այն ամրացնել համակարգչին:
Mail Online-ը հաղորդում է, որ FixMeStick-ը հայտնաբերում է այն ֆայլերը, որոնք այլ հակավիրուսային ծրագրերն այդպես էլ չեն կարողանում գտնել: FixMeStick-ն օգտագործում է հակավիրուսային այնպիսի համակարգ, որը հիմնականում օգտագործվում է համակարգչային տեխնիկների կողմից:
Օգտատերերը միայն պետք է USB-ն միացնեն իրենց PC-ին, և համակարգն ինքն իրեն կսկսի աշխատել:






































