Հնդկաստանի կառավարությունն ընթացիկ ֆինանսական տարում կարող է վաճառել մասնաբաժինները 15 պետական ընկերություններում:
Երկրի իշխանություններն այդ կերպ հուսով են ստանալ 300 միլիարդ ռուպի՝ բյուջետային պակասուրդի ֆինանսավորման համար: Այս մասին հայտնում է «Վեստի Էկոնոմիկա»–ն:
ԶԼՄ-ների տեղեկություններով` կառավարությունը մտադիր է վաճառել բաժնետոմսերի 10-տոկոսանոց փաթեթը National Aluminium Company, NHPC, NMDC, Manganese Ore India, Rashtriya Chemicals & Fertilizers, Hindustan Copper и Hindustan Aeronautics ընկերություններում:
Բացի այդ, կվաճառվի նաև Bharat Heavy Electricals ընկերության 5 տոկոս բաժնեմասը ու MMTC-ում մասնաբաժինը` 9.33 տոկոս ծավալով:










































