ИТАР- ТАСС-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում ընթացող Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցությունները կարող են ավարտվել այսօր: Այս մասին հայտարարել է իրանական պատվիրակության ներկայացուցիչը.
«Դեռ դրական նշաններ չկան: Ոչինչ չի խոսում այն մասին, որ ձեռք կբերվի պայմանավորվածություն: Դեռ առկա է մի փոքր ժամանակ՝ իրավիճակը փրկելու համար: Իրանը պնդում է, որ պաշտոնապես ճանաչվի խաղաղ նպատակներով իր միջուկային ծրագիրը զարգացնելու իրավունքը: Թեհրանը կարող է համաձայնել մեկ այլ երկրի քաղաքներից մեկում բանակցությունները շարունակելուն»:
Հիշեցնենք, որ մայիսի 23-24-ը Բաղդադում Իրանի ու «Վեցնյակի» միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին հաջորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում՝ հունիսի 18-ին և 19-ին:











































