Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարի վերջին` 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 54-րդ քայլում առավելության հասավ իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ:
Այդ հաղթանակից հետո Արոնյանն իր վաստակած միավորների թիվը հասցրեց 4.5-ի և առայժմ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Արոնյանի հաղթանակից օգտվեց Մագնուս Կառլսենը, ով սև ֆիգուրներով պարտության մատնեց Լյուկ Մքեշեյնին ու 5.5 միավորով շրջանցեց 8-րդ տուրից հետո առաջատար Կարուանային:
Նորվեգացին դարձավ չեմպիոն, քանի որ Հիկարու Նակամուրա – Թեյմուր Ռաջաբով պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Կրամնիկ – Մորոզևիչ և Տոմաշևսկի – Գրիշչուկ մրցավեճերը դեռևս չեն ավարտվել:









































