Իսրայելի իշխանությունները խոստանում են Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ ձեռնարկել, եթե Մոսկվայում բացվող բանակցությունների հերթական փուլում լուրջ առաջընթացներ չգրանցվեն:
«Մեր դիրիքորոշումը կայանում է նրանում, որ բանակցություններում հաջողության համար միջազգային հանրությունը պետք է կատարի 3 բան. իր պահանջները ներկայացնի միանգամայն պարզ և հաստատի դրանց իրականացման հստակ գրաֆիկ, ավելացնի տնտեսական և դիվանագիտական ճնշումը, հաստատի այդ ճնշումը լուրջ ռազմական գործողությունների հնարավորությամբ»,- մեջբերում է The Jerusalem Post-ը իսրայլեցի անանուն պաշտոնական ներկայացուցչին:
Նրա խոսքերով՝ «այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե իրանցիները դեռևս չեն գիտակցել, որ երբ ԱՄՆ-ը և մյուսներն ասում են՝ «բոլոր միջոցառումները մնում են օրակարգում», նրանք իրոք հենց դա էլ նկատի ունեն»:
Հիշեցնենք. հունիսի 18-19-ը Մոսկվայում բանակցություններ կընթանան Իրանի միջուկային ծրագրի շուրջը:











































