ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արտեմ Ասատրյանը գոհ է նախկին նախարար Արթուր Գրիգորյանից իրեն մնացած ժառանգությունից: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Ա. Ասատրյանը հայտնեց, որ համակարգը ենթակա է բարեփոխման և շարունակում է բարեփոխումները:
«Որևէ կադրային փոփոխություն ինքնանպատակ չէ: Կադրային փոփոխություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե մարդիկ իրենց աշխատանքը լավ չեն կատարում»,- ասաց Ա. Ասատրյանը:








































