Thursday, 11 06 2026
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը

Ոչխար ենք գողացել, ոչխար

Անկեղծ ասած, անհասկանալի էր, թե ինչ է անում Սերժ Սարգսյանը Մյունխենում փետրվարի 4-6-ը տեղի ունեցած անվտանգության քաղաքականության ամենամյա համաժողովում: Երբ «Հայլուրը» ցուցադրում էր համաժողովի դահլիճի շարքերից մեկում նստած Սերժ Սարգսյանին` ականջակալներով, նրա հայացքից երևում էր, որ ինքն էլ թերևս չի հասկանում՝ ինչ գործ ունի այդ համաժողովում: Իսկ երկկողմ հանդիպումներից, որ Սերժ Սարգսյանի մասնակցությունն ինչ-որ կերպ իմաստավորելու համար, թերևս, փորձել էր ապահովել հայկական կողմը, միակ գործնականը կարելի է համարել Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումը:

Բայց հենց դա էլ երևի թե միակն էր, որ կապ չուներ հայկական կողմի կազմակերպման հետ, քանի որ հազիվ թե ամերիկյան կողմը Հայաստանի խնդրանքով հանդիպման գնար, ինչ է թե՝ Սերժ Սարգսյանի այցին կարևորություն տրվի «Հայլուր»-ի եթերում: Այնպես որ, Հիլարի Քլինթոնը թերևս ինքն է Սերժ Սարգսյանին ասելու բան ունեցել, իսկ թե ինչ՝ երևի WikiLeaks-ը կիմանա: Հիլարի Քլինթոնի հետ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունից զատ ոչինչ չկա: Սովորաբար նման դեպքերում ոչինչ չի էլ լինում, կամ անմիջապես չի լինում, այլ որոշ ժամանակ` շաբաթներ կամ ամիսներ անց, երբ ինչ-որ ձևով դրսևորվում է այդ հանդիպման արդյունքը:

Բայց այդ ժամանակ էլ դժվար է լինում ասել, թե հատկապես որ հանդիպման արդյունքն էր կամ հետևանքը դրսևորվածը: Իսկ ընդհանրապես, Հիլարի Քլինթոնը, փաստորեն, Սերժ Սարգսյանի հետ առաջին անգամ էր հանդիպում ռուս-հայկական ռազմակայանային պայմանագրից, Պզոյի գործից, WikiLeaks-ից հետո, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Эхо Москвы ռադիոկայանին հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանը կարող է հետ կանչել իր ստորագրությունը:

Ընդհանրապես, շատ բան է կատարվել աշխարհում և Հայաստանի շուրջ հուլիսի 4-ից ի վեր, երբ ԱՄՆ պետքարտուղարը այցելել էր Հայաստան: Դրանից հետո Հայաստանի իշխանությունները բարձր մակարդակի հանդիպումներ ունեցել են միայն ռուսների հետ: Եվ այդ իմաստով էլ մի քիչ անհասկանալի է, թե ինչ իմաստ կարող են ունենալ ամերիկյան կողմի համար հանդիպումները մի երկրի հետ, որը թե՛ ազգային, թե՛ տարածաշրջանային անվտանգության իր բոլոր հիմնական սուվերեն ֆունկցիաները դրել է Ռուսաստանի ենթակայության տակ:

Նման երկրին միակ բանը, որ երևի թե կարելի է ասել այդ պարագայում Հիլարի Քլինթոնի դիրքերից, թերևս այն կլինի, որ այդպես շարունակվելու դեպքում Հայաստանին փոփոխվող աշխարհում ոչ մի լավ բան չի սպասվում մոտ ու հեռու ապագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում